Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Քուն, քնի խանգարումներ

Ինչպե՞ս ճիշտ քնել շոգ եղանակին. med.news.am

Ինչպե՞ս ճիշտ քնել շոգ եղանակին. med.news.am

Մարդիկ ավելի լավ են քնում ցուրտ եղանակին, իսկ շոգը բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա: Ի՞նչ անել, թե ստիպված եք քնել շոգ եղանակին: Հարցին պատասխանում են բրիտանացի մասնագետները:

Հոգեբան ու քնի մասնագետ Ներինա Ռամլախանը կիսվում է մի շարք գործնական խորհուրդներով, որոնք կօգնեն քնել շոգ եղանակին:

  • Առաջին հերթին բժիշկը խորհուրդ է տալիս ձեռքի տակ եղած միջոցներից օդորակիչ պատրաստել: Դրա համար պետք կգա հովհարիչ, որի դիմաց պետք է սառույց տեղադրել եւ ուղղել օդի հոսանքը մահճակալի վրա: Հալչող սառույցը կզովացնի օդը, իսկ հովհարիչը կտարածի այն սենյակով:
  • Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս սառը ջրով բաժակ կամ ափսե դնել մահճակալի կողքին, եթե շատ շոգ լինի, թրջեք Ձեր դեմքը: Դա վայրկյանական կմեղմի ինքնազգացողությունը եւ կօգնի քնել:
  • Եթե սառնարանում տեղ կա, որոշ ժամանակ քնելուց առաջ այնտեղ պահեք բարձը, քանի որ զով տեղաշորի վրա քնելը շատ հարմարավետ է:
  • Երբեք մի բացեք ննջասենյակի պատուհանները ցերեկը, եթե դրսում շատ շոգ է:
  • Լվացեք ոտքերը սառը ջրով՝ քնելուց առաջ, քանի որ հենց ոտքերն են կարեւոր դեր խաղում օրգանիզմի ջերմային ռեժիմի կառավարման խնդրում:
  • Խուսափեք տաք մթերքներ կամ հյութեր օգտագործելուց, մի մոռացեք օրվա ընթացքում շատ ջուր խմելու անհրաժեշտության մասին, քանի որ դա եւս կօգնի ավելի հեշտ հարմարվել շոգին:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. mamaplus.md
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ